Այսօր: Կիրակի, 28 Մայիսի 2017թ.
Լանջիկիի համայնքապետարանի պաշտոնական կայք
ԼԱՆՋԻԿ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
22.08.16 Կարմիր խաչ ընկերության աշխատողները Լանջիկ համայնքում

Կարմիր խաչի ընկերությունը Հայաստանում 2016 թվականի օգոստոսի 18-ից մինչև սեպտեմբերի 23-ը  Լանջիկ համայնքում կազմակերպում է ուսումնական դասընթացներ «Կառուցենք դիմակայուն տեղական համայնքներ Վրաստանում և Հայաստանում» ծրագրի շրջանակներում, որին մասնակցում են 20 մարդ:

30.10.14 2015-ի հուլիսից Հայաստանը կանցնի թվային հեռուստատեսային հեռարձակման
Հայաստանում հեռուստատեսությունը անալոգային համակարգից անցում է կատարում թվայինի: Աշխատանքների ավելի քան 80 տոկոսն արդեն կատարված է: Մեր երկրում հեռուստատեսային հեռարձակման անալոգային համակարգից 2015-ի հուլիսի 10-ից ամբողջովին անցում կկատարվի թվային համակարգի: Հայաստանի բնակչության ունեցած հեռուստացույցների մեծ մասը թվային չէ, տեղեկացնում են տրանսպորտի և կապի նախարարությունից։ Թվային հեռուստատեսություն դիտելու համար մարդիկ պետք է նոր հեռուստացույց գնեն կամ ձեռք բերեն դեկոդեր, որը թվային ազդանշանը կդարձնի անալոգային։ Սոցիալական բաղադրիչ ունեցող անապահով ընտանիքներին դրանք կտրամադրվեն անվճար, մյուսներին՝ մատչելի գներով: Թվայնացման գործընթացն իրականացնում է հայտարարված մրցույթում հաղթող ճանաչված ... Մանրամասն
30.10.14 Ինտերնետային առաջին հաղորդագրությունն ուղարկվել է 45 տարի առաջ
Էլեկտրոնային առաջին հաղորդագրությունն ուղարկվել է ուղիղ 45 տարի առաջ՝ 1969 թվականի հոկտեմբերի 29-ին : Այս մասին գրում է «Ամերիկայի Լուրերը»: Ըստ աղբյուրի, առաջին հաղորդագրության փոխանակումը կատարվել է ARPANET-ի միջոցով. այն աշխարհի առաջին համակարգչային ցանցն ու համացանցի նախատիպն էր: Պրոֆեսոր Լեոնարդ Քլեյնռոքը եւ նրա աշակերտը՝ ծրագրավորող Չարլի Քլայնը հաղորդագրությունների փոխանցում են կատարել գլխավոր համակարգչից դեպի մյուսը: Ծրագրավորողները փորձել են ներմուծել եւ ուղարկել «Login» բառը, սակայն «о» տառը գրելուց հետո համակարգը խափանվել է: Այսինքն՝ 45 տարի առաջ համացանցով ուղարկված առաջին «բառը» եղել է «lo»: Մեկ ժամ անց մասնագետները ... Մանրամասն
05.09.12 Համայնքներում աշխատանքների արդյունավետ և թափանցիկ կազմակերպման առումով փոխվարչապետը կարևորեց համայնքային կառավարման տեղեկատվական համակարգի (ՀԿՏՀ) կիրառումը մարզերում
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի մոտ մարզպետների մասնակցությամբ 2012 թ. օգոստոսի 14-ին կայացած խորհրդակցության ընթացքում ներկայացվեցին համայնքների սեփական եկամուտների հավաքագրման 2012թ. առաջին 7 ամիսների ցուցանիշները: Սեփական եկամուտների կատարողականը կազմել է 83,7 տոկոս: Ա. Գեւորգյանը հանձնարարեց մարզպետներին` ուշադրության կենտրոնում պահել հավաքագրումների գործընթացը եւ ցուցանիշների բարելավմանն ուղղված աշխատանքներ տանել հատկապես ընթացիկ բյուջեների ցածր կատարողական գրանցած համայնքներում: Քննարկվեցին մարզերի առաջնահերթ խնդիրների լուծման հրատապ ծրագրի ընթացքին վերաբերող հարցեր: Զեկուցվեց, որ բոլոր մարզերում աշխատանքները կատարվում են համաձայն ժամանակացույցի, ծրագրի ... Մանրամասն
05.09.12 Մարդիկ կարող են քնի մեջ մտապահել որոշակի բնույթի նոր տեղեկություն
  Իսրայելի նյարդաֆիզիոլգիայի մասնագետները ուսումնասիրություն են կատարել, որի արդյունքում պարզել են, որ մարդիկ իսկապես կարող են քնի մեջ մտապահել որոշակի բնույթի նոր տեղեկություն: Հիմա արդեն հայտնի է, որ ուղեղը քնած ժամանակ կարգավորում, համակարգում է հիշողությունները, սակայն մինչև այժմ վիճաբանում էին այն հացի շուրջ, թե կարող է արդյոք քնած ժամանակ մարդու ուղեղը յուրացնել նոր տեղեկությունը: Ուսումնասիրության 28 մասնակիցները, երբ խորասուզվել են քնի մեջ, որոշակի ազդանշաններից հետո նրանց քթին են մոտեցվել հոտավետ (շամպուն, դեզոդոր) ու տհաճ հոտերով (հոտած միս ու ձուկ) շերտեր: Հետաքրքրական է, որ քնած ժամանակ էլ մարմինն արձագանքել է հոտերին. մասնակիցների շնչառությունը կամ հաճախացել է կամ էլ ... Մանրամասն
1


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ



Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2017 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ v2.01
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner